Իրանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետեւանքով 27 մարդ Է զոհվել. Mehr
1 րոպեի ընթերցում
![Իրանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետեւանքով 27 մարդ Է զոհվել. Mehr](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/940480.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 27 մարդ Է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այս մասին հաղորդել Է Mehr գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ բախվել են մարդատար ավտոբուսը եւ նավթամթերք փոխադրող բեռնատարը: Երկու փոխադրամիջոցներն Էլ բռնկվել են: Հաղորդվում Է, որ ավելի քան տասը մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել: Նահանգում եռօրյա սուգ Է հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: