Նիկոլ Փաշինյանը քաջարանցիներին վստահեցրեց՝ Հայաստանի ամեն քառակուսի մետրը ծաղկեցնելու կամք ունեն

3 րոպեի ընթերցում

ՔԱՋԱՐԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում հայտարարեց, որ Հայաստանի ամեն քառակուսի մետրը վերակառուցելու ու ծաղկեցնելու կամք ունեն։ Նա բոլորին հորդորեց միավորվել այս նպատակի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը քաջարանցիներին տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրված գումարներից հատկացումներ կկատարվեն համայնքային ծրագրերին։ «Այս այցն ունի նաև գործնական նպատակ՝տեղում ծանոթանալ իրավիճակին, տեսնել խնդիրները, որոնք պետք է առաջնահերթ լուծենք։ Մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել ենք լուծումները։ Այսօր արդեն շատ կոնկրետ որոշումների ենք հանգել։ Դա վերաբերում է սուբվենցիաներին՝ Կառավարություն-ՏԻՄ համատեղ ծրագրերին, որոնց համար 2018-ի բյուջեով գումարներ նախատեսված չեն եղել։ Սյունիք մեր կատարած այցի ընթացքում գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց հակակոռուպցիան գործողությունների արդյունքում հավաքագրված 10 միլիարդ դրամ հատկացնել կառավարության և համայնքների համատեղ ծրագրերին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ, չնայած Քաջարանում տեղակայված է խոշոր արդյունաբերական կենտրոն, այնուամենայնիվ, քաղաքային ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չեն։ «Այս պայմաններում պետք է քաղաքի միջին վիճակը որակապես տարբերվեր մյուս քաղաքների վիճակից, բայց ճանապարհների վիճակն, օրինակ, սպասվածի մակարդակի չէր»,-հավելեց Փաշինյանը։

Վարչապետը չմոռացավ շնորհավորել քաջարանցիներին Սահմանադրության օրվա առիթով։ «Եկել ենք ձեր աչքերի մեջ նայելու, ձեր «դուխը» զգալու, համոզվելու, որ դուք գիտեք՝ այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել և հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի կերտածն է։ Այսօր այդ հաղթանակը տոնելու կարևոր օր է, քանի որ այսօր Սահմանադրության օրն է։ Սահմանադրության երկրորդ և անփոփոխելի հոդվածում գրված է ՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն իրականացնել ժողովրդի իշխանության վրա։

Հայերեն العربية

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար