Տնտեսություն

Հայաստանում Էներգետիկ համակարգի շուկայի ազատականացման գործընթացը կավարտվի երկու տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Էներգետիկ համակարգի շուկայի ազատականացման գործընթացը կավարտվի երկու տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակում է էներգետիկ ոլորտում շուկայի ազատականացման միտված աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին մենք ունենք բավականին լավ իրավական և օրենսդրական դաշտ: Երկու տարվա ընթացքում կավարտենք շուկայի ազատականացման գործընթացը, և ես շատ կարևորում եմ այդ ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Արթուր Գրիգորյանը հավելեց, որ զարգացած երկրներում էներգետիկ համակարգի շուկայի ազատականացումը բավականին լուրջ առաջընթաց է ապահովել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում