Life

Կազանը Մեսիին կդիմավորի վեցմետրանոց դիմանկարով

1 րոպեի ընթերցում

Կազանը Մեսիին կդիմավորի վեցմետրանոց դիմանկարով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանի իշխանությունները նվեր են պատրաստում Լիոնել Մեսիի համար. նկարիչները ֆուտբոլիստի դիմանկարը նկարում են այն հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքի վրա, որտեղ իջեւանելու Է Արգենտինայի թիմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում Է, որ գրաֆիտիի մակերեսը կկազմի 60 քառակուսի մետր (6 մետր բարձրություն եւ 10 մետր լայնություն): Մեսիի դիմանկարը կտեղավորվի Ռոնալդոյի դիմանկարի կողքին: Աշխատանքը կատարում են չորս նկարիչներ: Կազանում արդեն ստեղծված Է փողոցային արվեստի շուրջ 50 օբյեկտ, որոնց թվում են նաեւ ֆուտբոլային թեմատիկայով ձեւավորված շենքերի ճակատամասերը:

Արգենտինայի հավաքականը՝ Մեսիի գլխավորությամբ, Կազան Է ժամանում հունիսի 29-ին: Հունիսի 30-ին «Կազան-Արենա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում այն մրցախաղ կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում