Ռուսաստանն ու Հայաստանը հարաբերությունները զարգացնում են իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա. Մեդինսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Հայաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության հենքի վրա: Այս մասին Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Ռուսաստանի հետ տնտեսական կապերը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ մեծ մաս են կազմում: «Նրա մասնաբաժինը կազմում է մոտավորապես 30 տոկոս և ամեն տարի այդ ծավալներն ավելանում են»,-ասաց նախարարը:

Հայ-ռուսական հարաբերություններում մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց շնորհիվ են իրականություն դառնում շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության հիմնարար սկզբունքները: «Սրանք են այն ուղենիշները, որի հիման վրա ստորագրելու ենք մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՌԴ մշակույթի նախարարը:

2017 թվականի համեմատ 2018 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով: «Մեծ հեռանկարներ ունենք տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծմանը»,-ասաց Մեդինսկին:

Նա հեռանկար է տեսնում Հայաստանից դեպի Ռուսաստան ավելացնելու բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման ուղղությունները: «Այստեղ ևս դինամիկան լավն է: Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Այստեղ կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը: Պետք չեն ավելորդ միջանկյալ միջնորդներ»,-ասաց Վլադիմիր Մեդինսկին:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան