Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Punch Boxing» պրոմոութերական ընկերությունից:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը շարունակում է նախապատրաստվել մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ մենամարտին: Հունիսի 28-ին կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Աբգարյանը կանցկացնի 10-րդ մենամարտը` առաջին անգամ մրցելով WBC International Silver գոտու համար: Մենամարտը կկայանա Իսպանիայի Բենիդորմ քաղաքում և կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում