Հասարակական

Արմեն Գրիգորյանը մասնագետների հետ քննարկել է ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը մասնագետների հետ քննարկել է ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են Վալերի Կիրակոսյանը, Գրիգորի Սերոբյանը, Սամվել Հարությունյանը, Արամ Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Կողմերը քննարկել են Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու անվտանգության ոլորտի համակարգային լուծումների հնարավորությունները:

ՀՀ ԶՈՒ-ի արդիականացման համատեքստում կարևորվել են նաև պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտության ներուժի օգտագործումը պաշտպանական ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում