Հարավկամչատկյան արգելավայրում արջուկն առաջին «տեսասելֆին» Է արել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկամչատկյան արգելավայրում մայր արջը մեկուկես տարեկան արջուկի հետ առաջին «տեսասելֆին» Է արել տեսագրության գործառույթով նոր ավտոմատ խցիկով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրոնոցկի արգելոցը:
Տեսածուղակը տեղակայել են Կուրիլյան լճի շրջակայքում, այն արջերի շարժումից գործել Է:
Ապարատը գործի դնելով՝ մայր արջը շարունակել Է երթը, իսկ փոքրիկը, հետաքրքրվելով արահետին գտնվող անծանոթ առարկայով, նայել Է օբյեկտիվին:
Այդ առանձնապես պահպանվող բնական տարածքում սա առաջին տեսագրությունն Է խցիկի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: