Ինովացիա

Ճապոնական զոնդն ավելի քան երեք միլիարդ կիլոմետր Է հաղթահարել երեք տարում

1 րոպեի ընթերցում

Ճապոնական զոնդն ավելի քան երեք միլիարդ կիլոմետր Է հաղթահարել երեք տարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը տիեզերքում եռամյա ուղեւորությունից հետո հասել Է նպատակին՝ մոտեցել Է Ռյուգու աստղակերպին 20 կիլոմետր հեռավորությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA):

Տիեզերական զոնդն արձակվել Է 2014 թվականին: Երեքուկես տարում այն հաղթահարել Է ընդհանուր առմամբ 3,2 միլիարդ կիլոմետր: Ռյուգու աստղակերպը Երկրից հեռու Է 2,8 միլիարդ կիլոմետր: Դրա տրամագիծը կազմում Է շուրջ 900 մետր:

Զոնդն աստղակերպի մոտ կմնա մեկուկես տարի, այդ ընթացքում այն երեք անգամ կփորձի վերցնել գրունտի նմուշներ, իսկ այնուհետեւ դրանք բերել Երկիր: Նմուշ վերցնելու առաջին փորձը զոնդը կիրականացնի արդեն աշնանը: Ռյուգուի ուղեծիրն անցնում Է Երկրի եւ Մարսի ուղեծրերի մերձակայքով, դա գիտնականներին հիմք Է տալիս հուսալու, որ գրունտում կարող են հայտնաբերվել ջրի եւ օրգանական նյութերի հետքեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում