Հասարակական

Պետերբուրգյան պատվիրակությունը Երևանում ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին

1 րոպեի ընթերցում

Պետերբուրգյան պատվիրակությունը Երևանում ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Պատվիրակությանն ուղեկցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ հուշարձանը 2015 թվականին Երևանին է նվիրաբերվել Սանկտ Պետերբուրգի կողմից՝ որպես երախտիքի նշան այն հոգատարության համար, որ ցուցաբերվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի՝ բլոկադայից փրկված և Հայաստանում ապաստանած երեխաների հանդեպ:

Պատվիրակությունը նաև հանդիպել է լենինգրադյան բլոկադայից փրկված և մինչև օրս Երևանում բնակվողների հետ, ովքեր վստահեցրել են, որ Հայաստանի մայրաքաղաքն իրենց ընդունել է որպես հարազատի և մշտապես հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում