Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման հարցը բանկերի տիրույթում է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է:

Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցնենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաև կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք Ազգային ժողովը հաստատեց: Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները և վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձևակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները: «Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ, եթե բանկը որևէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ: Այս պարագայում բանկի վրա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը ևս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վարկային պատմությունների սրբագրմանը: Նա նկատեց նաև, որ կիրառվում է ոչ ամբողջական լուծում, ինչն իրավիճակի թեթևացմանն ուղղված աստիճական ու շարունակական քայլ է: «Մենք չեն կարող հաշվի չառնել նաև բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ»,-եզրափակեց վարչապետը:

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը