Սպորտ

Արգենտինայի մարող հույսը. Խորվաթիա-Արգենտինա 3:0. D խումբ

3 րոպեի ընթերցում

Արգենտինայի մարող հույսը. Խորվաթիա-Արգենտինա 3:0. D խումբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի երկրորդ տուրում Արգենտինան մրցեց Խորվաթիայի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում խորվաթները պաշտպանվում էին, ինչպես նաև օգտվում Արգենտինայի ազգային թիմի պաշտպանության թույլ տված սխալներից, որոնք քիչ չէին: Խաղակեսի վերջնամասում Արգենտինան ակնհայտ իր ձեռքն էր վերցրել խաղի «ղեկը», սակայն ապարդյուն:

Հետաքրքիր փաստեր. Լեո Մեսսին, ով Արգենտինայի բոլոր ժամակաների լավագույն ռմբարկուն է 64 գոլով, իր առաջին գոլը խփել է 2006 թվականին հենց Խորվաթիայի դեմ ընկերական խաղի ժամանակ: Եվս եկ բան. հունիսի 21 անցկացրած բոլոր խաղերում Արգենտինան երբեք չի պարտվել (1978 Արգենտինա-Պերու՝ 6:0, 1994 Արգենտինա-Հունաստան 4:0, 1998 Արգենտինա-Ճամայկա՝ 5:0, 2006 Նիդերլանդներ-Արգենտինա՝ 0:0, 2014 Արգենտինա-Իրան՝ 1:0):

Առաջին 45 րոպեներին հավասարը հավասարի պայքար էին մղում և այդ մասին խոսում էր վիճակագրությունը: Հավաքականները նույնիսկ նույն քանակությամբ էին վազել խաղադաշտում: Խաղի 53-րդ րոոպեին անհավանական սխալ գործեց Արգենտինայի ազգային թիմի դարպասապահ Վիլի Կաբալերոն, ով գնդակը հետ ստանալով պաշտպանից, նորմալ հետ չուղարկեց, և գնդակը հայտնվեց Ռեբիչի մոտ, ով հուժկու հարվածով գրավեց Արգենտինայի դարպասը: Արգենտինա-Խորվաթիա՝ 0:1: Բաց թողած գնդակը զայրացրեց արգենտինացիներին և նրանք սկսեցին գրոհների տարափ տեղալ խորվաթների գլխին: Այդ ամենին նպաստեց նաև մի քանի փոփոխությունները:

Բայց խորվաթները օգտագործեցին իրենց քիչ հակագրոհներից մեկը: Հանդիպման 80-րդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը հեռահար ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ կրկնապատկելով հաշվի տարբերությունը՝ 0:2: Հետագայում «ալբիսելեստեն» ոչինչ անել չկարողացավ և պարտվեց 0:2 հաշվով: Խորվաթնեը չհանգստացան ձեռքբերածով և լրացուցիչ ժամանակում խփեցին նաև 3-րդ գնդակը: Խորվաթիան հաղթեց 3:0 հաշվով:

Խմբային փուլի վերջին խաղում Արգենտինան կխաղա Նիգերիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 26-ին: Խորվաթներն էլ կմրցեն Իսլանդիայի հետ: Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանուն և իր տեղն ապահովել է փլեյ-օֆֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում