Հասարակական

Սուրեն Պապիկյանը ընդունել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը  ընդունել է  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում»  ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և փաստել, որ համատեղ իրականացված ծրագրերով հնարավոր է դարձել հաղթահարել ոլորտի առջև ծառացած մի շարք կնճռոտ խնդիրներ։

Քաթրին Շեֆերը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում նախարարության հետ երկար տարիների սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը և ավելացրել, որ պատրաստ են նոր իրողությունների պայմաններում նույն ոգով շարունակել տեղերում հաշվետվողականության և ժողովրդավարության բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքը։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային է համարվում տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը, և այդ ճանապարհին նոր կառավարությունը պատրաստակամ ու վճռական է կազմակերպության հետ շարունակական համագործակցության հենքի վրա պատասխանել առկա մարտահրավերներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում