ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի արեւելքում ընկերների հետ զբոսանքի ժամանակ Փիթեր Փագը կորել Է ճահճուտում: Տղամարդը հետ Է ընկել խմբից եւ մենակ մնացել խիտ մացառուտներում: Մեկ օր Էլ չանցած նրան օգնել Է գտնելու ոստիկանական դրոնը, որը բարձրությունից զննում Էր տարածքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փիթերին ցույց են տվել առաջին օգնությունը եւ ուղղաթիռով տարահանել հիվանդանոց: Այնտեղ 75-ամյա տղամարդուն ախտորոշել են «հիպերտոնիա»: Նորֆոլքի ոստիկանությունը համոզված Է, որ առանց դրոնի երբեք Էլ չԷր կարողանա Փիթերին գտնել այդքան կարճ ժամանակում: