Life

Չինաստանում 120 մլն տարի առաջ ապրած դինոզավրների հետքեր են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում 120 մլն տարի առաջ ապրած դինոզավրների հետքեր են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հնագիտական արշավախմբի աշխատակիցները Չինաստանի արեւելքում հայտնաբերել են քարացածություններ՝ տարբեր տեսակի դինոզավրների հետքերով, որոնք ապրել են 120 միլիոն տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սինհուա գործակալությունը:

Միջազգային խումբը՝ չինացի, ավստրալացի եւ ամերիկացի հնագետների կազմով, Շանդունի նահանգի տարածքում հայտնաբերել Է ավելի քան 300 հետք, որոնք, ենթադրաբար, մի խումբ դինոզավրներ թողել են կավճային դարաշրջանում՝ շուրջ 120 միլիոն տարի առաջ:

Գտածոյի մասին հետազոտության հեղինակի խոսքով՝ դատելով ըստ հայտնաբերված հետքերի, դրանք պատկանել են յոթ տարբեր տեսակի դինոզավրների:

«Դինոզավրների հետքերի հայտնաբերումը շոկ Էր, քանի որ ավելի վաղ այդ շրջանում դինոզավրների ոչ մի կարգի մնացորդներ չեն գտնվել»,- նշել Է Շանդունի նահանգի Լինյի քաղաքի համալսարանի Երկրաբանության եւ հնԷաբանության ինստիտուտի ղեկավար Վան Սյաոլին, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում