Life

Լրագրողուհուն ուղիղ եթերում համբուրել են, բայց նա չի շփոթվել

1 րոպեի ընթերցում

Լրագրողուհուն ուղիղ եթերում համբուրել են, բայց նա չի շփոթվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Deutsche Welle-ի մարզական լրագրողուհի Ջուլեթ Գոնսալես Տերանը եթերի ժամանակ զգացմունքների բուռն արտահայտման զոհ Է դարձել ֆուտբոլի մոլի երկրպագուի կողմից: Չնայած հարձակմանը՝ աղջիկը շարունակել Է ռեպորտաժը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողուհին ուղիղ միացում Է վարել Մոսկվայի Մանեժնայա հրապարակից, երբ կադրում հանկարծակի անհայտ տղամարդ Է հայտնվել: Նա գրկել Է Տերանին եւ համբուրել նրա այտը:

Չնայած պատահածին՝ լրագրողուհին մնացել Է անվրդով՝ շարունակելով վարել ռեպորտաժը: Ավելի ուշ Տերանն Instagram-ի իր անձնական Էջում հայտնել Է, որ ոչինչ նման միջադեպ չԷր կանխագուշակում: Նա եթերի Էր պատրաստվել երկու ժամ, սակայն ամեն ինչ տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը չի կարողացել հակահարված տալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում