Հասարակական

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։

Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերի։

Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տաս բիզնես ծրագիր և ներկայացնել նախարարություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում