Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նշել լրատվամիջոցին, որն, իր խոսքով, հակապետական քարոզչություն է իրականացրել, չթիրախավելու նկատառումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին: Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ամեն ինչ ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասել: Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այսպիսի երևույթ չկա, ի չարս չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում ենք թիրախավորել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պարզապես ահազանգ, խնդրանք ու կոչ է հնչեցնում, որ այդպես չվարվեն:

Հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը