ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս
1 րոպեի ընթերցում
![ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/937818.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցը մասնավորապես նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների: