Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

1 րոպեի ընթերցում

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:

«Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում»,- նշել է Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում