Սպորտ

Մարոկկոյի ինքնագոլը հաղթանակ պարգևեց Իրանին. B խումբ

1 րոպեի ընթերցում

Մարոկկոյի ինքնագոլը հաղթանակ պարգևեց Իրանին. B խումբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին խաղում մրցեցին Մարոկկոյի և Իրանի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի նույն անունը կրող մարզադաշոմ: Առաջին կեսում առավելություն ուներ Մարոկկոյի հավաքականը, սակայն չէր օգտագործում հնարավորությունները: Իրանի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին շեշտը դնել հակագրոհների վրա:

Երկրորդ խաղակեսում ևս թիմերը ակտիվ էին, փորձում էին գտնել մրցակցի դարպասը տանող ճիշտ ճանապարհները, բայց ապարդյուն: Խաղի վերջին րոպեները ևս լուրջ գրոհներով չառանձնացավ: Հանդիպման լրացուցիչ ժամանակում ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Մարոկկոյի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ազիզ Բուհադուզը:

Իրանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 20-ին մրցելվ Իսպանիայի, իսկ Մարոկկոյի հավաքականը՝ Պորտուգալիայի: B խմբի հաջորդ խաղում հունիսի 15-ին կմրցեն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում