Միջազգային

Իլոն Մասքն արագընթաց ստորգետնյա գնացքների համակարգ կկառուցի մինչեւ Չիկագոյի օդանավակայան

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասքն արագընթաց ստորգետնյա գնացքների համակարգ կկառուցի մինչեւ Չիկագոյի օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասքի The Boring Company ընկերությունը բազմամիլիոնանոց պարտավորագիր Է ստացել Չիկագոյի կենտրոնից մինչեւ քաղաքի О՚Хара օդանավակայան արագընթաց ստորգետնյա երկաթուղու շինարարության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:

Սպասվում Է, որ հաղորդակցության նոր համակարգի ստեղծումը թույլ կտա մինչեւ օդանավակայան ուղեւորության ժամանակը 40-ից կրճատել մինչեւ 12 րոպե: Գնացքները թունելով կերթեւեկեն ժամում 100 մղոնից ավելի արագությամբ (160 կմ/ժամ):

Boring Company-ն արդեն ստացել Է մինչեւ Լոս Անջելեսի օդանավակայան գերարագ ճանապարհի շինարարության պատվերը: Ընկերության պլաններով նախատեսվում Է ԱՄՆ-ի հիմնական քաղաքները միացնել ստորգետնյան մայրուղիներով:

Նախագիծը կիրականացվի մասնավոր ներդրողների միջոցներով: Ներդրումների գումարը չի նշվում, բայց, վերլուծաբանների կարծիքով, այն կարող Է կազմել մոտավորապես 1 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում