Հայ-ամերիկյան և հայ-իտալական համատեղ արշավախմբերը հետազոտելու են Վայոց ձորի և Կոտայքի մարզի հուշարձանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան և հայ-իտալական համատեղ արշավախումբը հնագիտական պեղումներ է սկսել Վայոց ձորի և Կոտայքի մարզի հուշարձաններում: Հայ-Իտալական արշավախմբի ղեկավար Ռոբերտո Դանը, ով ուրարտական հնագիտության ուսումնասիրությամբ է զբաղվում, «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց, որ ուրարտական հնագիտության տեսանկյունից բավական հետաքրքիր պոտենցիալ ունեն հատկապես Վայոց ձորի և Կոտայքի հնավայրերը:

«Այդ տարածքները հնագիտորեն այնքան էլ լավ ուսումնասիրված չեն: Վանի թագավորությունը հայկական լեռնաշխարհում ձևավորված առաջին պետական կազմավորումն է և իր ձևավորման և տարածման մանրամասները շատ հետաքրքիր են»,-ասաց նա:

Հայ-Իտալական համատեղ արշավախմբի ղեկավարի խոսքով՝ Սոլակ 1 հնավայրում մասնագետները ուսումնասիրում են խեցեղենը, ապա ճարտարապետությունը:

Հայ-ամերիկյան արշավախմբից Տիֆանի Սպիդոնն էլ, ով երկաթի դարի մասնագետ է և հիմնականում զբաղվում եմ ռազմական լանդշաֆտի ուսումնասիրությամբ, կարծում է, որ այդ տեսակ լանդշաֆտների տեսանկյունից Հայաստանը բավական հետաքրքիր մորֆոլոգիա ունեցող երկիր է:

2017 թվականին հայ-իտալական և հայ-ամերիկյան համատեղ արշավախմբերը հետախուզական-դաշտային աշխատանքների ժամանակ, ուսումնասիրելով Եղեգիս գետի հովիտը, 30 հուշարձան են հայտնաբերել, որոնք թվագրվում են բրոնզի դարից մինչ միջնադար ընկած ժամանակահատվածին:

Սոլակ 1 հնավայրում հնագետները պեղումներ են իրականացնում 2013 թվականից:

Հայերեն English

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր