Էդգար Գևորգյանն ազատվեց ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը ներկայացրել էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Գևորգյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերից:
Կարդացեք հոդվածը` English