Սպորտ

Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ի արագ շախմատի մրցաշարում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Grand chess tour»-ում կայացան արագ շախմատի վերջին երեք տուրերը: Արոնյանը 7-րդ տուրում պարտվեց Կարյակինին, 8-րդում հաղթեց Ֆաբիանու Կարուանային, իսկ 9-րդ տուրում կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արոնյանը 18 հնարավորից հավաքեց 11 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջինը 14 միավորով Ուեսլի Սոն է:

Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համարտրվում է 1 միավոր, իսկոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ինկկայանան կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում