Life

Հեռուստաշոու «այցելած» Հարրին ու Մեգան Մարքլը հանդիսականներին վախեցրել են անկենդան հայացքով

2 րոպեի ընթերցում

Հեռուստաշոու «այցելած» Հարրին ու Մեգան Մարքլը հանդիսականներին վախեցրել են անկենդան հայացքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեռուստադիտողներն արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին նկատել են Britain’s Got Talent տաղանդների շոուի եզրափակիչի հեռարձակմանը: Այցելուները, որոնք զարմանալիորեն հիշեցնում Էին կայսերական ընտանիքի անդամներին, համընդհանուր ուշադրություն են գրավել անբնական միմիկայով ու ժեստերով: Ցանցի օգտատերերը որոշել են, որ նրանց փոխարինել են կիբորգներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստահաղորդման դրվագներից մեկը հայտնվել Է YouTube-ում եւ մի քանի օրվա ընթացքում հավաքել ավելի քան 120 հազար դիտում: Օգտատերերը մեկնաբանությունների մեջ այն ենթադրությունն են արել, որ նորապսակների հետ ինչ-որ բան Է պատահել:

«Նրանք Մեգանի հետ ինչ-որ բան են արել»,-անհանգստացել են հանդիսականները: «Արքայազն Հարրիի դեմքը նույնպես չի շարժվում: Ոչ ոք չի շարժվում: Մարդկանց նայեք հետեւի կողմից: Ի՞նչ Է տեղի ունենում»,- նրանց արձագանքել են մյուսները: Հանդիսականներին հատկապես վախեցրել են հայտնիների «անկենդան» հայացքները: Ավելի ուշ Metro հրատարակությունը պարզել Է, որ զույգի անկենդան լինելն արդարացված Է եղել. իսկական Հարրիի եւ Մեգան Մարքլի փոխարեն շոու Էին այցելել մոմե ֆիգուրները՝ մադամ Տյուսսոյի թանգարանից: Այս կերպ նոր ցուցանմուշներն առաջին անգամ ներկայացվել են հանրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում