Life

Ամերիկայում արձակվել Է աշխարհի ամենամեծ թղթե ինքնաթիռը

1 րոպեի ընթերցում

Ամերիկայում արձակվել Է աշխարհի ամենամեծ թղթե ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մասաչուսեթսի թանգարանի աշխատակիցները օդ են բարձրացրել 19,5 մետր երկարությամբ թղթե ինքնաթիռը եւ գերազանցել Գիննեսի ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:

Օդանավի արձակումը, որին ներկա են եղել ռեկորդների գրքի ներկայացուցիչները, իրականացվել Է Ֆիչբուրգի օդանավակայանում, ընդ որում ինքնաթիռը օդ են բարձրացրել ամբարձիչի օգնությամբ. չԷ որ նրա քաշը մոտավորապես 680 կիլոգրամ Էր:

Նախագծի ղեկավարը՝ տեղացի նկարիչ Ջերի Բեքը, հայտարարել Է, որ իրեն ու իր թիմին դուր Է գալիս «անել այն, ինչ աշխարհում իրենցից առաջ չի արել ոչ ոք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում