Տասից ավելի երկրների ղեկավարներ կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այլ պետությունների ղեկավարների հետ միասին հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում կմասնակցի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը եւ կդիտի առաջնության մեկնարկային մրցախաղը Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պլանավորվում Է, որ արարողությանը ներկա կլինեն նաեւ պետությունների ու կառավարությունների այլ ղեկավարներ, մասնավորապես, Աբխազիայի, Բելառուսի, Ադրբեջանի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Պանամայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի, Ռուանդայի նախագահները, Պարագվայի ընտրված նախագահը, Հայաստանի եւ Լիբանանի վարչապետները, Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ աարքայազնը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահը»,-նշել են մամուլի ծառայությունում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը տեղի կունենա ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA