Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: