ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում ստեղծել են նոր տեսակի սուրճ, որին ավելացվում Է բրոկոլիի փոշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Գիտնականները ձեռնարկել են նոր ըմպելիքի մշակումը, քանի որ ավստրալացիների 51 տոկոսը բավական քանակությամբ բանջարեղեն, մրգեր եւ կանաչեղեն չի գործածում: Փորձագետները կարծում են, որ սուրճին բրոկոլիի հատուկ մշակված փոշու ավելացումը կօնի բարելավելու մարդկանց առողջությունը:
Նրանք հույս ունեն, որ փոշին թույլ կտա ստանալ անհրաժեշտ օգտակար նյութեր: «Բրոկոլիի երկու ճաշի գդալ փոշին համարժեք Է բանջարեղենի մեկ չափաբաժնի»,- ասում Է Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման գիտնական Մերիեն Ավգուստինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: