Հասարակական

Արթուր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի  գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արթուր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի  գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:

Վասիլիս Մարագոսը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ առաջընթացի առավել բարձր արդյունքներ արձանագրելու համար: Նա ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետութան ոլորտների ընդլայնումն ու զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է, և հավելել, որ ԵՀ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին տարբեր ձևաչափերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում