ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահճակալներով մրցավազքեր են կայացել Մեծ Բրիտանիայի Ներսբորո քաղաքում: Տեսանյությում կադրեր են ցուցադրված անսովոր մրցությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մրցությանը մասնակցել են վեց վազորդներ եւ ինքնաշեն մահճակալով մեկ «հեծյալ»: Թիմերը մահճակալները հրել են խորդուբորդ ուղեգծով եւ նույնիսկ կտրել-անցել են գետը:
Մրցարշավից հանգանակված միջոցները հատկացվել են բարեգործության: Ներսբորոյում ամեն տարի այսպիսի մրցահերթեր են անցկացվում արդեն ավելի քան կես դար: