Life

Գիտնականներն իդեալական կնոջ կերպար են ստեղծել ու ահաբեկվել

2 րոպեի ընթերցում

Գիտնականներն իդեալական կնոջ կերպար են ստեղծել ու ահաբեկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիստոլի համալսարանի անատոմիայի եւ մարդաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերտսն ստեղծել Է ապագայի կնոջ «իդեալական» մոդելը՝ դեն նետելով մարդկության Էվոլյուցիոն գործընթացները: Այս մասին նա պատմել Է Daily Mail հրատարակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա կարծիքով՝ մարդուն կատարելության հասնել Է խանգարում ուլտրամանուշակագույնից տուժող մաշկը: Առավել հարմար տարբերակը կլիներ գորտերի մաշկի օգտագործումը: Նաեւ թերությունների թվում նշվում Է մարդու կողմից օգտագործվող շնչառության համակարգը. թռչունները, որոնք օդային պարկեր են օգտագործում, շատ ավելի արդյունավետ են ազատվում ածխաթթվական գազից:

Հետազոտողն սպառազինության Է վերցրել չղջիկների ականջները եւ կենգուրուի պարկը սերունդ կրելու համար:

Ոտքերը Ռոբերտսը փոխարինել Է թռչունների ոտքերով՝ նշելով, որ ըստ որում մեծանում Է վազքի արագությունը, բայց անհետանում Է վերելքներ կատարելու հնարավորությունը: «Երբ ես առաջին անգամ տեսա իմ փորձարարության 3D-մոդելը, ճչացի»,- հիշում Է պրոֆեսորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում