ՀՀ ֆինանսների նախարարը և Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակության հունիսի 11-ին կայացած հանդիպմանը կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերներ Լիպակը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ և ընդգծել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև շարունակական, արդյունավետ համագործակցության կարևորությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են պարտքի կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ֆինանսական սեկտորի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության ոլորտներին ուղղված ֆինանսավորման և ներդրումային հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը և կապահովեն տնտեսական վերադարձելիություն:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ