Նիկոլ Փաշինյանը և Սեմ Սիմոնյանը քննարկել են կրթության ոլորտում նոր ծրագրերին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Թումո» կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է «Թումո»-ի գործունեությունը և ընդգծել, որ այն կարող է ողջ աշխարհում դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

Պարոն Սիմոնյանը ողջունել է վարչապետի ներկայացրած գաղափարը և տեղեկացրել, որ նախատեսում են «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում: Այնուհետև Սեմ Սիմոնյանն անդրադարձել է Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին, բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը վերաբերող այլ հարցերի և նախաձեռնությունների:

Հայերեն العربية English Русский

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ

Ռուսաստանը Telegram-ի հիմնադիր Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում