Լավագույն ներկայացման համար Tony մրցանակն ստացել Է «Հարրի Փոթերը եւ անիծյալ զավակը» բեմադրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարրի Փոթերը եւ անիծյալ զավակը» բեմադրությունը ճանաչվել Է ավարտվող բրոդվեյյան թատերաշրջանի լավագույն դրամատիկական ներկայացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Tony հեղինակավոր թատերական մրցանակի՝ հունիսի 10-ին Նյու Յորքում անցկացված 72-րդ պարգեւատրման արարողության ընթացքում: Միջոցառման հեռարձակումն իրականացել Է CBS հեռուստաընկերությունը:

Ներկայացումը բեմադրվել Է 2016 թվականին հրատարակված համանուն պիեսի հիման վրա, որն ստեղծվել Է Ջոան Ռոուլինգի՝ պատանի կախարդի մասին գրքերի շարքի հեղինակի մասնակցությամբ: «Անիծյալ զավակը» Հարրի Փոթերի արկածների ութերորդ մասն Է: Պիեսն սկիզբ Է առնում վերջին գրքի իրադարձություններից 19 տարի անց եւ պատմում Է չափահաս Հարրիի, նրա ընկերների ու նրանց երեխաների կյանքի մասին: Բեմադրության պրեմիերան կայացել Է Լոնդոնում 2016 թվականին: Այնտեղ ներկայացումը Լոուրենս Օլիվիեի անվան թատերական մրցանակին Է արժանացել ինն անվանակարգում:

«Անիծյալ զավակի» բրոդվեյյան տարբերակն այս տարի անվանակարգված Էր Tony-ի տասը մրցանակի: Ներկայացումը կարողացել Է հաղթել վեց անվանակարգում, ներառյալ «Դրամատիկական ներկայացման լավագույն ռեժիսուրա», «Կոստյումների լավագույն դիզայն» եւ «Բեմի լավագույն դիզայն»: Լավագույն նորացված դրամատիկական ներկայացում Է ճանաչվել Թոնի Քուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսի բեմադրությունը: Դրանում տղամարդու գլխավոր դերը կատարած դերասան Էնդրյու Հարֆիլդը, նույնպես արժանացել Է Tony մրցանակի: Լավագույն դերասանուհի Է ճանաչվել 82-ամյա բրիտանուհի, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Գլենդա Ջեքսոնը, որը խաղացել Է «Երեք բարձրահասակ կանայք» բեմադրության մեջ:

Tony մրցանակն ամեն տարի շնորհվում Է ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար: Այն անվանվել Է դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր եւ ֆիլանտրոպ Անտուանետա (Թոնի) Փերրիի պատվին, որը կյանքից հեռացել Է 1946 թվականին: ԱՄՆ-ում Tony-ն համարվում Է կինոյում՝ «Օսկար», երաժշտության մեջ՝ Grammy եւ հեռուստատեսային արվեստի մեջ՝ Emmy մրցանակների նմանօրինակը: Պարգեւի դափնեկիրներին հանձնվում Է պատվանդանի վրա ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ողբերգության եւ կատակերգության անտիկ շրջանի դիմակները, իսկ մյուս կողմում՝ Փերրիի կիսադեմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր