Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը շախմատային Սպիտակ Նավակ մրցաշարում գրավեց 4-րդ հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվեց Սպիտակ Նավակ մրցաշարը, որինմասնակցում էին հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մրցաշարին մասնակցում էին 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում էին նաև դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Կենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Երեկ կայացած մրցաշարի վերջին տուրում Հայաստանը ներկայացնողՎաղարշապատի N 12 դպրոցի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթեցՎոլոգոդսկի մարզի թիմին և իր ակտիվում գրանցեց 22.5 միավոր, սակայն այդ արդյունքը, ցավոք, բավարար չեղավ բրոնզե մեդալ նվաճելու համար, քանի որ բրոնզե մեդալի համար պայքարում մեր հիմնական մրցակիցը՝ Սանկտ-Պետերբուրգի թիմը, վերջին տուրում հաղթանակ տոնեց 4-0 հաշվով և 24 միավոր դարձավ երրորդը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց 25.5 միավոր վաստակած Սվերդլովսկի մարզի թիմը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի հավաքականի թիմը:

Վաղարշապատի N 12 դպրոցի թիմի կազմում հանդես էին գալիս Աստղիկ Հակոբյանը,Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը և Արտյոմ Հովհաննիսյանը, իսկ թիմի մարզիչն էր Հովհաննես Անդրեասյանը: Թիմի կազմում հիանալի հանդես եկավ Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Հաջող էր նաև 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտյոմ Հովհաննիսյանի արդյունքը, ով վաստակեց 6 միավոր:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ