ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հագուստի Jaded London բրիտանական բրենդի դիզայներները բիկինիի վերեւի մասի նոր ձեւ են հորինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:
Արտադրողի կայքում հայտնվել Է սպիտակ գույնի նոր ոչ միակտոր լողազգեստ: Կրծկալի սովորական եռանկյուն թասիկները փոխարինել են հնգաթեւ աստղի ձեւի թասիկներով եւ դրանք զարդարել բյուրեղներով: Լողազգեստի կապերն առջեւից խաչաձեւ գոտեւորում են իրանը եւ ամրացվում մեջքին:
Topshop կայքում տոպի ամենափոքր եւ ամենամեծ չափսերն ամբողջությամբ վաճառված են: Սակայն մոդելը ASOS-ում դեռեւս հասանելի Է 67 դոլար գնով: Բիկինիի ներքեւի մասն առանձին վաճառվում Է 37 դոլարով:
A post shared by JADED LONDON (@jadedldn) on Jun 6, 2018 at 11:41am PDT