Life

Արքայադուստր Դիանայի՝ սմայլիկով նամակն աճուրդի Է դրվել 1,5 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Արքայադուստր Դիանայի՝ սմայլիկով նամակն աճուրդի Է դրվել 1,5 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայադուստր Դիանայի նամակը, որում նա կատակով խնդրում Է «իրեն մեդալ ուղարկել» 30-ամյակի օրը, Բոստոնում դրվել Է RR Auctions-ի աճուրդին: ԵրկԷջանոց բարեկամական գրությունը՝ սմայլիկով, պլանավորվում Է վաճառել շուրջ 1,5 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail բրիտանական թերթը:

Արքայադուստրը նամակը ձեռքով գրել Է 1990 թվականի հուլիսին՝ ծննդյան 29-ամյակի կապակցությամբ Բրյուս Օլդֆիլդի եւ նրա բիզնես-գործընկերուհու՝ Անիտա Ռիչարդսոնի շնորհավորանքին ի պատասխան: Դրանում Դիանան նրանց շնորհակալություն Է հայտնել նվերի՝ դիզայներական սվիտերի համար եւ կատակով խնդրել՝ իր համար մեդալ գտնել, երբ լրանա իր 30-ամյակը:

Բարեկամական ուղերձն ստորագրվել Է Դիանայի անունով, ինչպես նաեւ՝ սմայլիկով եւ համբույրների նշաններով: Արքայադուստրը երկար ժամանակ ընկերություն Էր անում Օլդֆիլդի հետ, որը նրա համար երեկոյան զգեստներ Էր կարում:

Նամակի հետ միասին աճուրդի են դրվել ընտանեկան սուրբծննդյան բացիկներ՝ արքայազն Չառլզի եւ որդիների՝ Ուիլյամի ու Հարրիի հետ արքայադստեր լուսանկարներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում