ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Առլ քաղաքի Les Alyscamps հինավուրց գերեզմանատան տարածքում կայացել Է Gucci 2019 նոր հավաքածուի ցուցադրությունը, գերեզմանատուն, որը հայտնի Է այնտեղ թաղված բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոդելագործ Ալեսանդրո Միքելեն որոշել Է ցուցադրությունը գերեզմանատանն անցկացնել՝ միստիկայի եւ հմայության իսկական մթնոլորտ ստեղծելու համար:
Այս լեգենդար գերեզմանատան հետ շատ լեգենդներ են կապված, եւ հռչակավոր շատ մարդիկ երազել են ի վերջո հենց այնտեղ հանգչել: Նախկինում դրա տարածքը հսկայական Էր, իսկ այժմ մնացել են սոսկ նոճիների ծառուղին, հինավուրց դամբարանները եւ եկեղեցին: