Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բիզնես միջավայրն իրապես ազատ է, նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություններ են բացվում ներդրումների համար:

Այս մասին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց Երևանում անցկացված Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի ժամանակ:

«Ավանդաբար ընդունված է եղել ասել, որ այլ երկրների գործարարները հետաքրքրված չեն Հայաստանում ներդրումներով, ինչն առաջին հերթին պայմանավորված է եղել ոչ թափանցիկ, ոչ մրցակցային միջավայրով: Դա նաև պայմանավորված է եղել ոչ անկախ դատարաններով: Խնդիր է եղել նաև կապված իշխանության ներկայացուցիչների անձնական բիզնես շահերի հետ, ինչը հսկայական խոչընդոտ է առաջացրել ազատ մրցակցության համար: Ես այսօր պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ անկախ դատարանների, ոչ մրցակցային շուկայի խնդիրը մեկ օրում լուծված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չունեն սեփական բիզնես հետաքրքրություններ, հետևաբար չի լինելու խոչընդոտ այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ունեն բիզնես շահեր: Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն արդեն մեկ ամիս է չեն միջամտում և առաջիկայում էլ չեն միջամտելու դատական իշխանությունների գործերին:

«Բիզնես միջավայրն այլևս ազատ է, այն կարող է ապրել իր կանոններով և կարող է հանգիստ մրցակցել, դիմել դատարան: Սա է այն գլխավոր ուղերձը, որ ուզում եմ փոխանցել բիզնես ֆորումի մասնակիցներին, այլ երկրների բիզնեսին»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Առաջին փոխվարչապետը նշեց, որ հայ-բրիտանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի, և հիմա իրական հնարավորություններ են բացվել դրա իրացման համար:

Երևանում անցկացվեց Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողով, որը կազմակերպել էր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը՝ Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համագործակցությամբ: Բրիտանական 10 բիզնես ընկերություն, որոնք Հայաստան են այցելել Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, պետական կառույցների և բիզնես ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցչի հետ քննարկեցին առևտրի և ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան