ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավտոռեվյու» թերթը ձեռք Է բերել նոր սերնդի BMW X5 արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները: Մոդելի պրեմիերան պետք Է կայանա ամենամոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԻքսՀինգերորդը» կկառուցվի CLAR մոդուլային պլատֆորմի վրա, որին այժմ արդեն կարելի Է հանդիպել վերջին սերնդի «յոթնյակում»: Ամենագնացն ավելի թեթեւ կդառնա մեծ ամրության պողպատների եւ կոմպոզիտային նյութերի օգտագործման հաշվին, ինչպես նաեւ կստանա նոր ղեկային կառավարում եւ ադապտատիվ օդաճնշական կախոց: Սպասվում Է, որ BMW X5-ի շարժիչների շարքի մեջ կմտնեն բենզինային եւ դիզելային «տուրբաքառյակները»՝ երկու լիտր ծավալով, որոնք տալիս են համապատասխանաբար 252 եւ 231 ձիաուժ, եւ երեքլիտրանոց «վեցյակները»՝ 265-ից մինչեւ 340 ձիաուժ հզորությամբ: Թոփ տարբերակը կդառնա ութգլանանոց երկտուրբո շարժիչը՝ 4,4 լիտր ծավալով, որը 462 ձիաուժ Է տալիս: