Life

Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել Է իրեն շվաբր տալ եւ ինքն Է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը գրանցել են NOS հոլանդական հեռուստաալիքի խցիկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկաները քաղաքական գործչի գործողությունն ընդունել են օվացիաներով, իսկ հավաքարարները խրախուսել են այն:

Խորհրդարանական թղթակից Իրեն Օսթվեյնը նշել Է, որ Ռյուտեն հիանալի գիտեր, որ խցիկն աշխատում Է, բայց «միեւնույն Է՝ մնացել Է, մաքրել թափածը եւ շատ Է հպարտնում դրանով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում