ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիկակարմիր Rubble կատուն Մեծ Բրիտանիայից, որը համարվում Է աշխարհում այժմ ապրողներից ամենածերը, նշել Է երեսնամյակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:
Կատվի տիրուհին՝ Միշել Ֆոսթերը, սանից չի բաժանվել այն ժամանակվանից ի վեր, ինչ քսանամյակին իրեն նվիրել են ձագին: Նա իր սիրեցյալի երկարակեցությունը բացատրում Է այն հանգամանքով, որ նա ինքը երեխաներ չի ունեցել, ուստի ամբողջ ուշադրությունը նվիրել Է կատվին: Ֆոսթերը հավելել Է, թե չԷր ցանկանա ռեկորդը պաշտոնապես գրանցել, քանի որ չի ցանկանում, որի իր կատուն հանրաճանաչ դառնա եւ հուզվի մշտական նկարահանումներից:
«Նա հաճելի կատու Է, բայց ծեր հասակում փոքր-ինչ գռմռան Է դարձել եւ այնքան Էլ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել»,- խոստովանել Է տիրուհին: Հավելենք, որ երբեւԷ ապրած կատուներից ամենածերը Քրիմ Փաֆն Է: Նա ապրել Է 38 տարի եւ սատկել Է 2005 թվականի օգոստոսին: