ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը հունիսի 4-ին 2,3 միլիոն դոլարով վաճառել Է նախկինում անհայտ տեսակի գիշատիչ դինոզավրի կմախքը, որի երկարությունը հասնում Է ինը մետրի եւ գետնից բարձրանում Է 2,6 մետր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«Գնորդը ֆրանսիացի Է, եւ նա վաճառքից առաջ ինձ հայտնեց, որ եթե իրեն հաջողվի (կմախքը) ձեռք բերել, ապա ինքը (ցուցանմուշը) կներկայացնի հանրությանը: Եվ դա հրաշալի՛ Է»,- մեջբերում Է գործակալությունն աճուրդային տան ղեկավար Կլոդ Ագյուտի խոսքը:
Գնորդի եւ վաճառողի, որը բրիտանացի գործարար Է, անունները չեն հայտնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է France Bleu ռադիոկայանը, նախապատմական գիշատիչ հրեշի մնացորդները գտել են 2013 թվականին ԱՄՆ-ի Վայոմինգի նահանգում: Կմախքն ավելի քան 150 միլիոն տարեկան Է, եւ իր տարիքի համար լավ Է պահպանվել. հնագետներին հաջողվել Է գտնել ոսկորների շուրջ 70 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: