ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բիտանիայում Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները մշակել են մի նյութ, որը կարող Է վերականգնել ատամների Էմալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Nature Communications հանդեսը:
Ավելի վաղ կարծում Էին, որ եթե ատամների արծնածակը ենթարկվում Է վնասվածքի, ապա այն վերականգնել հնարավոր չԷ, եւ դա կարող Է հանգեցնել ատամների կորստի: Նշվում Է, որ նոր նյութը կառուցվածքով եւ հատկություններով նման Է ատամների արծնածակին: Այն մշակելիս գործի են դրել սպիտակուց, որը բյուրեղների աճ Է առաջացնում:
Նոր նյութը կարող Է դիմակայել Էքստրեմալ ջերմաստիճաններին, թթու սննդին եւ ըմպելիքներին, ինչպես նաեւ ատամներին թույլ կտա լավ վիճակում պահպանվել տասնամյակների ընթացքում: Ըստ գիտնականների հայտարարությունների՝ մշակված նյութի միջոցով ապագայում կարելի կլինի մեծ առաջընթացի հասնել կարծր հյուսվածքների վերականգմնան հարցում եւ նույնիսկ կանխել ատամների փտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: