Սպորտ

Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Մամեդյարովին. «Norway chess»

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Մամեդյարովին. «Norway chess»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովն էր: Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի 70-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատար Կարլսենից հետ է մեկ միավորով և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում