ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ անունով զայրացկոտ մեծ կարապն ահաբեկում Է զբոսաշրջիկներին Դեւոնի կոմսության Թիվերթոն ավանի Արեւմտյան մեծ ջրանցքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail -ը:
Թռչունը հարձակվում Է բոլոր նրանց վրա, ովքեր մակույկով կամ բայդարկայով լողում Է բնի մոտով, իսկ վերջերս Ալբերտը նույնիսկ ջրասույզ Է արել փչովի կայակը, եւ զբոսաշրջիկն ստիպված Է եղել ափ հասնել լողալով: Կարապը եւ նրա «կինը»՝ Վիկտորյան, արդեն չորս տարի բնավորված են տեղացի բնակիչ Թոնի Նիքսոնի հողամասում, որտեղ այդ ընթացքում շատ հաճախ են հարձակումներ նկատվում: Ալբերտի ագրեիսայի բարձրակետը համընկնում Է թուխս նստելու ժամանակի հետ՝ այսինքն՝ մարտի կեսերից մինչեւ հունիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: