Life

Բրիտանուհին սեքս-տիկնիկի Է վերածվել փեսացուից բաժանվելուց հետո

2 րոպեի ընթերցում

Բրիտանուհին սեքս-տիկնիկի Է վերածվել փեսացուից բաժանվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Սոլֆորդ քաղաքի բնակչուհին պլաստիկ վիրահատությունների օգնությամբ իրեն վերածել Է սեքս-տիկնիկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է LADBible լրատվական պորտալը:

Սինդի Մուրն մեծացրել Է իր կուրծքը՝ առաջին չափսից հասցնելով յոթերորդի, երկարացրել Է մազերը եւ ամսական երեք անգամ հաստացնում Է շուրթերը, որպեսզի փչովի տիկնիկի տեսք ունենա, որը կարող Է քայլել ու խոսել: Բոլոր վիրահատությունները 31-ամյա բրիտանուհու վրա, որը երկու երեխա Է դաստիարակում, նստել են 10 հազար ֆունտ ստեռլինգ, եւ նա պնդում Է, որ դա միայն սկիզբն Է:

«Ես ցանկանում եմ Էլ ավելի մեծացնել կուրծքս, գուցեեւ որովայնի ձգում անեմ: Փորձում եմ նիհարել, որպեսզի ավելի շատ նմանվեմ տիկնիկի: Ինձ թվում Է՝ այսպիսի արտաքինն ինձ ավելի գեղեցիկ Է դարձնում»,-խոստովանել Է նա: Մուրը նշել Է, որ իրեն դուր Էր գալիս, թե պլաստիկ վիրահատությունից հետո ինչպիսի տեսք Էին ունենում մարդիկ, բայց նա ինքը որոշել Է արտաքինը փոխել, երբ իմացել Է, որ իր փեսացուն եւ իր երկու զավակների հայրը դավաճանում Է իրեն: Աղջիկը բաժանվել Է նրանից, նիհարել 30 կիլոգրամով եւ սկսել իր վերամարմնավորումը: Նա հավատացնում Է, որ ամբողջ ընտանիքը, առաջին հերթին մայրը, աջակցել են իրեն: Մուրը գանգատվել Է, որ, չնայած տղամարդկանց կողմից ցուցաբերվող մեծ ուշադրությանը, ինքը գրեթե ժամադրությունների չի գնում, քանի որ երկրպագուները չեն նկատում իր ներաշխարհը: «Երբեմն ինձ թվում Է, որ նրանք չեն հասկանում, որ ես մարդ եմ, այլ ոչ թե սեքս-տիկնիկ»,- դժգոհել Է բրիտանուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում