Life

Հարյուրավոր անգլիացիներ են բլրից թավալգլոր եղել գլուխ պանրի հետեւից

1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր անգլիացիներ են բլրից թավալգլոր եղել գլուխ պանրի հետեւից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Գլոսթերշիրի կոմսության Բրոքվորթ գյուղում կայացել Է պանիր գլորելու ամենամյա մրցությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը: Մրցումներն անցկացվում են 1826 թվականից:

«Գլոսթեր» գլուխ պանիրը նետում են Քուփերզ հիլ 180-մետրանոց բլրից, որը գտնվում Է Բրոքվորթից ոչ հեռու: Վայրկյան անց դրա հետեւից են սուրում բազմաթիվ մասնակիցներ: Շատերին չի հաջողվում ոտքի վրա մնալ, եւ նրանք թավալգլոր իջնում են անձրեւից սայթաքուն լանջով: Պանրին հասնել, որը գլորվում Է ժամում 112 կիլոմետր արագությամբ, առայժմ ոչ մեկին չի հաջողվել, ուստի հաղթող են համարում նրան, ով առաջինը կհասնի եզրագծին:

Այս տարի Քուփերզ հիլի առջեւ Էին հավաքվել հազարավոր հանդիսականներ: Բլրից գլորել են չորս մեծ՝ գլուխ պանիր՝ 3-ական կիլոգրամ, եւ երեքը՝ 1,5-ական կիլոգրամ քաշով: Դրանց հետեւից սուրացել են հարյուրավոր մասնակիցներ:

Նրանցից շատերը ժամանել են այլ երկրներից: Վազքահերթերի մասնակիցները հաճախ վնասվածքներ են ստանում, այդ թվում՝ ծանր վնասվածքներ: Մրցության հաղթողներին պարգեւատրում են այն պանիրներով, որոնց հետեւից նրանք վազել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում